«Հրապարակ». Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանափակումներ է կիրառել
Օրվա մամուլ
08:47 07/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանափակումներ է կիրառել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին մոտ եռամսյա կալանքից ազատ արձակված Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանափակումներ է կիրառել։ Սրբազանին արգելված է դուրս գալ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքից, դուրս գալու դեպքում էլ պետք է նախապես տեղեկացնի և համաձայնություն ստանա Պրոբացիոն ծառայությունից, որի վարչական հսկողությանն է հանձնված սրբազանը: Նա չի կարող նաև շփումներ ունենալ գործով անցնող վկաների հետ։ Բայց, զարմանալիորեն, հրապարակային հայտարարություններ անելու արգելք նրա նկատմամբ չեն կիրառել։

Արշակ սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-ից։ Նրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Ի դեպ, վերջերս ոմանց նկատմամբ ոչ միայն տնային կալանքի որոշումներ են կայացվում, այլև կոնկրետ նշված տարածքը չլքելու սահմանափակումներ: Օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին էլ արգելված է Երևանի վարչական տարածքից դուրս գալը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder