Դուբայի զբոսաշրջային Marina թաղամասում գտնվող երկնաքերը վնասվել է անօդաչու թռչող սարքի բեկորների պատճառով, օտարերկրացի է զnhվել
Աշխարհում
23:44 07/03/2026
Աշխարհ

Դուբայի զբոսաշրջային Marina թաղամասում գտնվող երկնաքերը վնասվել է անօդաչու թռչող սարքի բեկորների պատճառով, օտարերկրացի է զnhվել

Դուբայի հայտնի զբոսաշրջային թաղամասում գտնվող Marina 23 երկնաքերը վնասվել է անօդաչու թռչող սարքի բեկորների պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է քաղաքային իշխանությունը։ 

«Իշխանությունները հաստատում են, որ հաջողությամբ որսացված ինքնաթիռի բեկորները Դուբայի Մարինայի աշտարակի ճակատային մասում փոքր միջադեպ են առաջացրել։ Իրավիճակը վերացվել է։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան», - նշվում է հրատարակության մեջ։

tourprom.ru-ի հաղորդմամբ, քաղաքի վրա տեղակայված են հակաօդային պաշտպանության համակարգեր, և զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։

Շենքի մոտ աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներ։

Վեստի. ռու-ն գրում է՝ ԱՄԷ կառավարության մամուլի ծառաությունից հայտնում են, որ Դուբայում խփված անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են մեքենայի վրա, որի հետևանքով օտարերկրյա քաղաքացի է զոհվել։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder