Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցով նիստը կկայանա առաջիկա մեկ օրվա ընթացքում
Քաղաքական
20:10 07/03/2026
Տարածաշրջան

Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցով նիստը կկայանա առաջիկա մեկ օրվա ընթացքում

Իրանի փորձագետների խորհրդի նիստը՝ երկրի նոր գերագույն առաջնորդին ընտրելու համար, կկայանա 24 ժամվա ընթացքում, հայտարարել է խորհրդի անդամ այաթոլլա  Հոսեյն Մոզաֆարին։

«Փորձագետների խորհրդի անդամները անհամբեր սպասում են նիստի անցկացման, քննարկման և նոր գերագույն առաջնորդի և ընտրության պայմաններին... Մենք հույս ունենք, որ Աստծո օգնությամբ դա տեղի կունենա առաջիկա 24 ժամվա ընթացքում», - իրանական Fars գործակալության հաղորդմամբ, ասել է Մոզաֆարին։

Նա հավելել է, որ Փորձագետների խորհուրդը մինչ օրս որևէ նիստ չի անցկացրել և կոչ է արել Իրանի քաղաքացիներին չտարածել միտումնավոր կեղծ լուրեր երկրի նոր առաջնորդի ընտրության մասին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder