Իրանի կողմից ամերիկյան ռադարների վրա հարվածները Վաշինգտոնին արժենում են ավելի քան 1 միլիարդ դոլար
Քաղաքական
18:00 07/03/2026
Աշխարհ

Իրանի կողմից ամերիկյան ռադարների վրա հարվածները Վաշինգտոնին արժենում են ավելի քան 1 միլիարդ դոլար

Իրանի հարձակումների հետևանքով վնասված ամերիկյան ռադարային կայանների վերականգնումը թանկարժեք և ժամանակատար գործընթաց կլինի։ Այս մասին հաղորդում է Foreign Policy-ն

Հրատարակության տվյալներով, AN/FPS-132 ռադարների արտադրությունն ու մատակարարումը տևում է 5-ից 8 տարի և արժե 1,1 միլիարդ դոլար։ AN/TPS-59 մոդելները կարող են ավելի արագ փոխարինվել. երկու տարվա ընթացքում դրանց արժեքը տատանվում է 50-ից 75 միլիոն դոլարի սահմաններում։

Իրավիճակը բարդացնող էական գործոն է այդ ռադարների համար բաղադրիչների արտադրության կախվածությունը գալիումից, որի համաշխարհային պաշարների 98%-ը կենտրոնացած է Չինաստանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder