Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարտի 7-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան, Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արագածի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։