Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մերկելը կոչ է արել ԵՄ-ին ավելի անկախ լինել համաշխարհային քաղաքականության մեջ
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվրամիությանն ավելի անկախ լինել համաշխարհային քաղաքականության մեջ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, և ակտիվորեն օգտագործել դիվանագիտությունը Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է գերմանական DPA լրատվական գործակալությունը։
«Եվրոպան պետք է իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը», - ասել է Մերկելը Համբուրգի քաղաքապետարանում Մաթիաե-Մալի ավանդական ընդունելության ժամանակ ելույթ ունենալիս։
Նա կոչ է արել Եվրոպական Միությանը «խոսել մեկ ձայնով» և աշխարհում ընկալվել որպես անկախ քաղաքական ուժ։
Նրա կարծիքով, Ուկրաինայի շուրջ հակամարտության մեջ կարևոր է, որ ԵՄ-ն «գործի որպես Ուկրաինայի ռազմական աջակից», բայց միևնույն ժամանակ «օգտագործի նաև իր դիվանագիտական ուժը» հակամարտությունը դադարեցնելու համար։