Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, իսկ Գյումրիում լինելու է Գյումրի-1 . Փաշինյան
Քաղաքական
20:40 07/03/2026
Հայաստան

Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, իսկ Գյումրիում լինելու է Գյումրի-1 . Փաշինյան

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3»,-  Գյումրիում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ 2018-ի ընտրություններով արել են ներքաղաքական հեղափոխություն, 2021-ի ընտրություններով ժողովուրդն իրենց առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն. «2026-ի հունիսի 7-ի ընտրություններում հասնելու  ենք պատմա-քաղաքական հեղափոխության, որը Հայաստանի ժողովրդին գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու և  դուրս է բերելու զարգացման, հարատև պետության օրակարգի ռելսերի վրա է դնելու։

Գյումրիում լինելու է Գյումրի-1։ Մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել, 2026 թվականի խորհրդականական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է Գյումրի 1»։

Նա նշել է, որ այս ընտրությոններում ժողովրդին պետք է ոչ թե պարզապես հաղթանակ, այլ  Հայաստանին ու ժողովրդին պետք է, որպեսզի խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն. «Մեր նշաձողը 65 տոկոսն է»։

«Հունիսի 7-ին Հայաստանում տեղի է ունենալու պատմա-քաղաքական հեղափոխություն, որի անելու որոշում պետք է կայացանի մի մարդ, ընդամենը մի մարդ և այդ մի մարդը դու ես»,- ասել է Նիկոլ Փաշինյան։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder