Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ տնային կալանք
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Լիաննա Գասպարյանը։
Վերջինիս խոսքով՝ Ռուբեն Հակոբյանի հետ տեսակցելու իրավունք ունեն միայն նրա մերձավոր ազգականներն ու իր փաստաբանական խմբի անդամները։
Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր փաստաբան Ռուբեն Հակոբյանին: Կոմիտեից հայտնել են. «Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից, նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակից սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի պատասխանատվությունից խուսափելուն։ Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք»: