Չէ, ջղայնանում եմ... մեր էշ խելքը. Փաշինյանին քաղաքացիները «զայրացրեցին»
Քաղաքական
14:51 07/03/2026
Հայաստան

Չէ, ջղայնանում եմ... մեր էշ խելքը. Փաշինյանին քաղաքացիները «զայրացրեցին»

«Խնդրում ենք մի հատ մանկապարտեզ մեր գյուղի համար»,-Մարալիկում Նիկոլ Փաշինյանին նման խնդրանքով դիմեց բնակիչներից մեկը։

Փաշինյանն արձագանքեց, որ կսարքեն։

«Երեխեքին մանկապարտեզ է պետք, կսարքենք։ Որտեղ երեխա կա, կլինի մանկապարտեզ, որտեղ ավտո չկա, կլինի տրանսպորտ»,- ասաց Փաշինյանը, սակայն զայրացավ քաղաքացու այն դատարկումից, որ 3 կմ ստիպված են երեխու ձեռքից բռնած տանեն-բերեն։

«Կառավարությունը 600 միլիոն հատկացրել է, վա՞տ ենք արել... Չի զգացվում, որ ուրախ եք։ Չէ, չի զգացվում, բացարձակապես։  Մեր էշ խելքը, որ բերել ենք, ... Ասում եք մանկապարտեզ չկա, համայնքի ղեկավարն ասում է՝ 600 միլիոնով սարքում ենք»,- զայրացած արձագանքեց Փաշինյանը։

«Մի ջղայնացի»,- ասաց քաղաքացին։

«Չէ, ջղայնանում եմ, թող... Էդ ոնց է գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ, բայց չգիտեք, որ ձեր  մոտ մանկապարեզ է սարքվում։ Լավ, ամոթ է, մի քիչ ամոթ է պետք ունենալ... Եղավ, գնացեք իմ Դուբայի տները քննարկեք։ Շատ կոնկրետ նեղանում եմ»,- արձագանքեց Փաշինյանը, ապա թողեց ու հեռացավ։  

Բայց մի քանի քայլ անելուց հետո կրկին դիմեց քաղաքացիներին, թե ե՞րբ է բնակավայրով անցնող ճանապարհը վերջին անգամ ասֆալտ արվել։

«Անկեղծությամբ՝ ձեր օրոք չէ»,- պատասխանեց բնակիչը։

«Մենք բոլորդ ձեր կողմնակիցն ենք, Փաշինյան ջան, բայց....,- ասաց բնակիչը, սակայն Փաշինյանը  հեռացավ, նա չկարողացավ ավատել խոսքը։

«Մի հատ կճշտեք՝ այս փողոցը երբ է կառուցվել»,- դիմելով պատասխանտուներին՝ ասաց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder