«Հրապարակ». Ինչու Փաշինյանը իր հետ Կիրանց չի տանում Արսեն Թորոսյանին
Օրվա մամուլ
08:46 07/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու Փաշինյանը իր հետ Կիրանց չի տանում Արսեն Թորոսյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարտի 1-ին Իջևանի Աճարկուտ գյուղից Ֆեյսբուքում ուղիղ եթեր մտնելով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ գյուղերում պետական աջակցությամբ 16 և 21 միլիոն դրամ արժեքով կառուցվող տների ծրագրին։ Նա ուղիղ եթերի վերջում հայտարարեց․ «Եվ շատ սիմվոլիկ է նաև, որ ես, լինելով Աճարկուտ գյուղում, ուզում եմ ասել, որ ըստեղ էլ է լինելու քվոտա՝ մոտակա դպրոցով պայմանավորված, որտեղ Կիրանցում մենք նոր դպրոց ենք կառուցում և ունենալու ենք նաև քվոտա Աճարկուտ գյուղի համար, որպեսզի մեր գրեթե բոլոր գյուղերը հնարավորությամբ հավասարաչափ զարգանան»։

Կիրանցում նոր դպրոցը բացվել է 2024թ․ սեպտեմբերի 2-ին, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը պարբերաբար քաղաքացիների այց է կազմակերպում դեպի Կիրանց, սահման դարձած Կիրանցի պատը ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում, այցելում են Կիրանցի նորակառույց դպրոց։ Լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նման խմբի մեջ ներառի նաև նախարար Արսեն Թորոսյանին, որը հայտարարել է Կիրանցում նոր դպրոց կառուցելու մասին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder