Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լառնակայի օդանավակայանից Երևան և Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով. Դեսպանություն
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ։
Կիպրոսում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության համաձայն, չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների` Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։ Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկնարկող թռիչքները ևս ներկայումս նախատեսված են ըստ ժամանակացույցի։
«Փոփոխությունների պարագայում կտեղեկացնենք:
Դեսպանությունում արտակարգ իրավիճակների համար մարտի 1֊ից գործում է հատուկ հեռախոսահամար. հեռ՝ +35799366818:
Կիպրոսում ՀՀ դեսպանության հիմնական կոնտակտային տվյալներն են՝ հեռ. +35722321585 (ընթացիկ հարցումների համար)»։