Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դուբայի զբոսաշրջային Marina թաղամասում գտնվող երկնաքերը վնասվել է անօդաչու թռչող սարքի բեկորների պատճառով, օտարերկրացի է զnhվել
Դուբայի հայտնի զբոսաշրջային թաղամասում գտնվող Marina 23 երկնաքերը վնասվել է անօդաչու թռչող սարքի բեկորների պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է քաղաքային իշխանությունը։
«Իշխանությունները հաստատում են, որ հաջողությամբ որսացված ինքնաթիռի բեկորները Դուբայի Մարինայի աշտարակի ճակատային մասում փոքր միջադեպ են առաջացրել։ Իրավիճակը վերացվել է։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան», - նշվում է հրատարակության մեջ։
tourprom.ru-ի հաղորդմամբ, քաղաքի վրա տեղակայված են հակաօդային պաշտպանության համակարգեր, և զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։
Շենքի մոտ աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներ։
Վեստի. ռու-ն գրում է՝ ԱՄԷ կառավարության մամուլի ծառաությունից հայտնում են, որ Դուբայում խփված անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են մեքենայի վրա, որի հետևանքով օտարերկրյա քաղաքացի է զոհվել։