ԱՄՆ-ի կողմից հարձակման է ենթարկվել Ղեշմ կղզու՝ ջրի աղազերծման գործարանը, 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել. Իրանի ԱԳ նախարար
Քաղաքական
18:33 07/03/2026
Տարածաշրջան

ԱՄՆ-ի կողմից հարձակման է ենթարկվել Ղեշմ կղզու՝ ջրի աղազերծման գործարանը, 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳՆ նախարար Արաղչին X սոցիալական ցանցում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման էր ենթարկվել իրանական Ղեշմ կղզու՝ ջրի  աղազերծման գործարանը, ինչի հետևանքով 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել։

Գրառման երկրորդ մասում՝ նշված գործողությունը գնահատվել է «վտանգավոր ակտ՝ մահացու հետևանքներով», որի նախադեպը ստեղծել է ԱՄՆ-ը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Նախարարի գրառման երկրորդ մասում տողերի արանքից կարդացվող սպառնալիքն իրոք հղի է ծանր հետևանքներով, որովհետև Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների ծաղկուն քաղաքներից շատերը կարող են վերածվել անապատի, եթե սկսեն թիրախավորվել այդ երկրների համար կենսական նշանակություն ունեցող ջրի աղազրկման գործարանները»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ի կողմից հարձակման է ենթարկվել Ղեշմ կղզու՝ ջրի աղազերծման գործարանը, 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել. Իրանի ԱԳ նախարար