Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ
Քաղաքական
15:05 07/03/2026
Հայաստան

Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ

Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ։

ՀՀ ԱԳՆ-ից մանրամասնում են՝

Հարևան երկրներից՝ Վրաստան, Թուրքիա, Իրան,

Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ, Մեքսիկա, Ուրուգվայ,

Եվրոպական երկրներից՝ Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Ֆրանսիա,

Եվրասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից՝ Ավստրալիա, Բելառուս, Թուրքմենստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Նեպալ, Նոր Զելանդիա, Չինաստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ,

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից՝ Գվինեա, Եմեն, Զիմբաբվե, Իրաք, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Մարոկկո, Նիգերիա, Սիերա Լեոն, Սիրիա:

«Հավելենք, որ ԱՄԷ-ից տեղափոխված անձանց կազմում ևս եղել են այլ երկրների քաղաքացիներ, ովքեր նախընտրել են իրենց երկրներ վերադառնալ ՀՀ-ով տարանցիկ չվերթով»,- հայտնում են ԱԳՆ-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ