Մերկելը կոչ է արել ԵՄ-ին ավելի անկախ լինել համաշխարհային քաղաքականության մեջ
Քաղաքական
15:23 07/03/2026
Աշխարհ

Մերկելը կոչ է արել ԵՄ-ին ավելի անկախ լինել համաշխարհային քաղաքականության մեջ

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվրամիությանն ավելի անկախ լինել համաշխարհային քաղաքականության մեջ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, և ակտիվորեն օգտագործել դիվանագիտությունը Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է գերմանական DPA լրատվական գործակալությունը։

«Եվրոպան պետք է իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը», - ասել է Մերկելը Համբուրգի քաղաքապետարանում Մաթիաե-Մալի ավանդական ընդունելության ժամանակ ելույթ ունենալիս։

Նա կոչ է արել Եվրոպական Միությանը «խոսել մեկ ձայնով» և աշխարհում ընկալվել որպես անկախ քաղաքական ուժ։

Նրա կարծիքով, Ուկրաինայի շուրջ հակամարտության մեջ կարևոր է, որ ԵՄ-ն «գործի որպես Ուկրաինայի ռազմական աջակից», բայց միևնույն ժամանակ «օգտագործի նաև իր դիվանագիտական ​​ուժը» հակամարտությունը դադարեցնելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մերկելը կոչ է արել ԵՄ-ին ավելի անկախ լինել համաշխարհային քաղաքականության մեջ