Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մենք փողոցային պայքարներով, և նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ մոտ 1,5-2 տարի առաջ սոցհարցումներով ընտրողների 60 տոկոսը չկողմնորոշված էին, զգալի մասը նրանք էինք, ովքեր հիասթափվել էին ՔՊ-ից, բայց դեռ չէին կողմնորոշվել, թե գնալ, ում քվեարկել, հիմա՝ մոտ 25-30 տոկոս է. «Այսինքն մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար, միգուցե որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ։ Բայց մենք դաշտ ենք բացել ուրիշների համար։
Լավ է, որ կան ուրիշները։ Առաջ Ազգային ժողով անցնում էին 5-6 միավորում, հիմիկվա 3-ը՝ նորմալ չէ։ Համարենք, մեր ջանքերը, փողոցային պայքարը լավ հնարավորություն է ստեղծել իշխանափոխության համար՝ որոշ չափով մեր մաշեցման գնով»։
ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ բոլորը գալիս են տարբեր ծրագրերով, դրանք լավն են, լավ խոստումներ կան, սիրուն են ներկայացված։
«Հիմնական հարցը՝ ով կարող է դա անել. մարդ, որը ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որն ապացուցել է, որ պայքարող է, թե լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունն ունեն, բայց դեռ չունեն փորձ, դեռ որևէ պրակտիկ տեսանկյունից քաղաքական պայքարում չեն դրսևորվել։
Մենք պետք է դիրքավորենք մեզ որպես մի քաղաքական ուժի և ես՝ ինքս մի առաջորդ, որն ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավականին լուրջ հաջողությունների հասել է և կարող է դա անել 3-րդ անգամ։
Սա մեր մեսիջը պետք է լինի մեր ընտրողներին»,- նշել է երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։