Ձեր ուժը, իմաստությունն ու նվիրվածությունը կարևոր դեր ունեն ավելի արդար և բարեկեցիկ հասարակություն կառուցելու գործում. Մելոյան
Հասարակություն
21:08 08/03/2026
Հայաստան

Ձեր ուժը, իմաստությունն ու նվիրվածությունը կարևոր դեր ունեն ավելի արդար և բարեկեցիկ հասարակություն կառուցելու գործում. Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.

Սիրելի՛ հայուհիներ,

Կինը հիմք է ու հենարան,
ուժ է ու սփոփանք,
աջակից է ու մղող,
սթափեցնող է ու հուսադրող!

Կանանց միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում և խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն կանանց, ովքեր ամեն օր իրենց նվիրումով ու աշխատանքով ամրացնում են մեր ընտանիքները, համայնքները և մեր հայրենիքը։

Ձեր ուժը, իմաստությունն ու նվիրվածությունը կարևոր դեր ունեն ավելի արդար, համերաշխ և բարեկեցիկ հասարակություն կառուցելու գործում։

Ուստիեւ, փորձենք լինել ավելի հաշտ, ստեղծարար, արդար, ինքնաբավ, բարի, հանդուրժ, ներող, հասկացող, ըմբռնող»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder