Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում իր երկու զինծառայողի զոհվելու մասին
Իսրայելի բանակը հայտնել է, որ այսօր առավոտյան «Հեզբոլլահ» շարժման հարձակման հետևանքով Լիբանանի հարավում սպանվել է ՑԱՀԱԼ-ի երկու զինվոր, տեղեկացնում է Times of Israel-ը։
ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Լիբանանի հարավում գտնվող բանակային դիրքի մոտ՝ իսրայելական Մանարա սահմանամերձ համայնքի դիմաց։
Նախնական քննության տվյալներով՝ միջադեպը սկսվել է այն ժամանակ, երբ «Պումա» զրահափոխադրիչը խրվել է այդ տարածքում իրականացվող գործողությունների ընթացքում։ ՑԱՀԱԼ-ը փորձել է այն դուրս բերել՝ ուղարկելով ևս մեկ «Պումա» զրահափոխադրիչ և երկու զրահապատ D9 բուլդոզեր։
Քննության տվյալներով, D9 բուլդոզերներից մեկը հարվածի է ենթարկվել, հավանաբար հակատանկային հրթիռով կամ ականանետային արկով, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ, ինճի հետևանքով զոհվել է 38-ամյա սերժանտ, իսկ երկրոդի անունը դեռ չի հրապարակվել, երրորդը թեթև վնասվել է։
Մեկ այլ սպա միջադեպի հետևանքով ստացել է թեթև վնասվածքներ։