Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կոնսենսուս է ձեռք բերվել Իրանի Գերագույն առաջնորդի ընտրության հարցում
Իրանի Փորձագետների խորհուրդը կոնսենսուսի է հասել Իրանի Գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Իրանական «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է., որ այդ մասին հայտարարել է խորհրդի անդամ Մոհամմադ-Մեհդի Միրգբաղերին։
«Փորձագետների խորհրդի պատվավոր անդամները այս օրերին ջանքեր են գործադրել Գերագույն առաջնորդին ընտրելու համար, և դրանք չեն ձախողվել։ Փառք Աստծո, ձևավորվել է հաստատուն և միաձայն կարծիք, որը ներկայացնում է մեծամասնության կարծիքը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Միրգբաղերին նշել է, որ դեռևս կան որոշ խոչընդոտներ, որոնք պետք է լուծվեն։