Ծայրահեղ ծանր վիճակում Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել քաղաքացի
Հասարակություն
22:28 08/03/2026
Հայաստան

Ծայրահեղ ծանր վիճակում Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել քաղաքացի

Մարտի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը Քանաքեռ 14-րդ փողոցից ծայրահեղ ծանր վիճակում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու։ 

«Հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, և տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, վիճակը ծանր է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե նշված փողոցի որ հատվածից են տեղափոխել հիվանդանոց, արդյոք ծեծի, դանակահարության, թե անզգուշությամբ որևէ առարկայի վրա վայր ընկնելու հետևանքով է վնասվածք ստացել նա։Պարզվում է նաև վիրավորի ինքնությունը։Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder