Շնորհավո՛ր Մայրության և Գեղեցկության տոնը, մեր մայրիկներ և քույրիկներ. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
19:13 08/03/2026
Հայաստան

Շնորհավո՛ր Մայրության և Գեղեցկության տոնը, մեր մայրիկներ և քույրիկներ. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է.

«2-րդ դասարանում էի, Մայրության և գեղեցկության տոնին մեծ եղբայրս ու քույրս ծաղիկ էին նվիրել մայրիկիս:

Ես փոքր էի, փող ձեռքս դեռ չէին տալիս, չգիտեի` ինչ նվիրել Մայրիկիս:

Մի սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ ու շնորհավորանք:

Նկարչական տաղանդի բացակայության պատճառով նկարս դժվար էր անվանել գեղեցիկ։

Բայց Մայրիկս շաատ ուրախացավ, ու տարիներով պահում էր նվերս:

Շնորհավո՛ր Մայրության և Գեղեցկության տոնը, մեր մայրիկներ և քույրիկներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder