Թող Ձեր ընտանիքները լցվեն ջերմությամբ. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ
Հասարակություն
10:53 08/03/2026
Հայաստան

Թող Ձեր ընտանիքները լցվեն ջերմությամբ. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քչարյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել Մարտի 8-ի առթիվ։

«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։

Այս օրը լավագույն առիթն է մեկ անգամ ևս արտահայտելու խորին երախտագիտություն ու հարգանք Ձեր հանդեպ։ Ձեր աշխատասիրությամբ, համբերությամբ ու ստեղծարարությամբ մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Թող Ձեր ընտանիքները լցվեն ջերմությամբ: Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ և լուսավոր օրեր։

Ռոբերտ Քոչարյան

08.03.2026

Աղբյուրը`Panorama.am
Placeholder