Փաշինյանենք մնալու են պատմության ամենափիս էջում, այս արշավը Վեհափառի դեմ չէ. Վիտալի Բալասանյան
Քաղաքական
13:50 08/03/2026
Հայաստան

Փաշինյանենք մնալու են պատմության ամենափիս էջում, այս արշավը Վեհափառի դեմ չէ. Վիտալի Բալասանյան

«ՀՀ իշխանությունները պետք է աշխատանք տանեն, որպեսզի այդ հարցերին կարողանանք լուծում տալ»,- Էջմիածնի Մայր տաճարի դիմաց պատարագից հետո ասաց  Արցախի Ահնրապետության  Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդրին։

Անդրադառնալով Եկեղեցու դեմ արշավին՝ Բալասանյանն ասաց. «Նրանք ովքեր շեղվել են ճշմարիտ ուղուց, համոզված եմ որ ի վերջո կհայտնվեն Մայր տաճարում, մեղա կգան և համոզված եմ, որ Կաթողիկոսը կների։

Բալասանյանը կարծիք հայտնեց, որ նաև Նիկոլ Փաշինյանը պետք է գա և Մայր տաճարի դիմաց ներողություն խնդրի։

«Անբարոյականություն է Վեհափառին ավազանի անունով դիմելը, կասկածում եմ՝ հա՞յ են»,- ասաց բալասանյանը և հավելեց «Փաշինյանենք մնալու են պատմության ամենափիս էջում, այս արշավը Վեհափառի դեմ չէ, այլ՝ Եկեղեցու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder