Հոգևոր առաջնորդի ընտրությամբ Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին
Քաղաքական
11:05 09/03/2026
Տարածաշրջան

Հոգևոր առաջնորդի ընտրությամբ Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին

Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա մանրամասնում է.

«Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։ Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և ԻՀՊԿ-ի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն, պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն։ 

Եվ ի վերջո՝ այս ընտրությամբ ուղերձ է հղվում, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հոգևոր առաջնորդի ընտրությամբ Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին