Մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի. Արթուր Չախոյան
Հասարակություն
14:07 09/03/2026
Հայաստան

Մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը լուսանկար է հրապարակել «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի մայթի հայտնի խաղաղի վազի կտրված արմատների պատկերով և գրել է.

« Համոզված եմ՝ ձեզանից շատերը, տեսնելով այս խաղողի վազը իր բնաբաժակում, մտածել եք, թե Երևանի քաղաքապետարանը որքան «մտահոգ» է Երևանի կանաչ ֆոնդի նկատմամբ և իբր նորարարական լուծումներ է կիրառում։

Բայց իրականում այս նկարը լավագույն օրինակն է, որը ցույց է տալիս այս իշխանության կեղծավորության աստիճանը՝ ինչի են պատրաստ հանրության աչքերին թոզ փչելու համար, որպեսզի ներկայացնեն, թե իբր մտահոգ են կանաչ ֆոնդի պահպանմամբ։

Ասեք՝ մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder