Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դուբայում առողջ ընտանի կենդանիների տերերը մասայաբար կենդանիներին հանձնում են էֆթանազիայի
Պարսից ծոցի երկրներում մարտական գործողությունների էսկալացիան հանգեցրել է ընտանի կենդանիներին էֆթանազիայի հանձնելու դեպքերի կտրուկ աճին։ Metro-ն հայտնում է, որ Դուբայի շատ բնակիչներ, ինչպես նաև Դուբայում բնակություն հաստատած շատ օտարերկրացիներ պատերազմի պատճառով լքում են քաղաքը, իսկ իրենց կենդանիներին կամ թողնում են փողոցներում կամ հանձնում էֆթանազիայի։
Դուբայի անասնաբույժներն ասել են, որ գրանցել են ընտանի կենդանիներին էվթանիզիայի ենթարկելու վերաբերյալ հարցումների հոսք։
K9 Friends Dubai-ը, որն աշխատում է Արաբական Միացյալ Էմիրություններում ու տեղափոխում է շներին, հայտնել է, որ ծանրաբեռնված են շների, կատուների լքվածության մասին ահազանգերով։
Դուբայում ընտանի կենդանիների գիշերօթիկ ծառայությունը՝ The Barking Lot-ը, հայտնել է Telegraph-ին, որ իրենք փորձում են հնարավորինս ճկուն մնալ, բայց ապաստարանները «հեղեղված են»:
Սոցցանցերում շրջանառվում են շների լուսանկարներ, որոնք կապված են լամպերի սյուների վրա և թողնված առանց ուտելիքի և խմիչքի:
Լքված արկղերից մեկում, որի մեջ կատու է եղել, կամավորները գրություն են գտել, որտեղ նշված էր. «Ես վերադառնում եմ իմ երկիր ստեղծված իրավիճակի պատճառով: Փորձեցի զանգահարել հեռախոսով, բայց ոչ ոք չպատասխանեց, ուստի ես ստիպված էի գալ ձեզ մոտ: Ես ներողություն եմ խնդրում, որ նրանց թողեցի ձեր դարպասի առաջ»: