Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել Լիբանանում ստեղծված իրավիճակի պատճառով
Քաղաքական
17:19 09/03/2026
Աշխարհ

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել Լիբանանում ստեղծված իրավիճակի պատճառով

Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ Իսրայելի հարձակման ֆոնին Լիբանանում իրավիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին X –ում  հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել»,-գրել է արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ Փարիզը, Լիբանանի ժողովրդին տրամադրվող օգնության ծրագրի շրջանակներում, «մարդասիրական կազմակերպություններին հատկացրել է 6 միլիոն եվրո և 20 տոննա մարդասիրական օգնություն»։

Բարոն ընդգծել է, որ Ֆրանսիան շարունակում է համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ հրադադարի հասնելու և շիական «Հեզբոլլահ» շարժումը զինաթափելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder