Չորս դիմակավորված տղամարդիկ բռնաբարել են 90-ամյա կնոջ
Իրավունք
17:42 09/03/2026
Աշխարհ

Չորս դիմակավորված տղամարդիկ բռնաբարել են 90-ամյա կնոջ

Հնդկաստանում չորս դիմակավորված տղամարդիկ հարձակվել և բռնաբարել են 90-ամյա կնոջը նրա խրճիթում։ Դեպքի մասին հայտնում է  NDTV-ն։

Դեպքը տեղի է ունեցել Մադհյա Պրադեշ նահանգի գյուղերից մեկում։ Տարեց կինը մենակ է եղել իր խրճիթում՝ գյուղատնտեսական դաշտում, երբ չորս դիմակավորված տղամարդիկ հարձակվել և բռնաբարել են նրան։ Հաջորդ առավոտյան զոհը պատմել է դստերը, թե ինչ է պատահել, ով նրան տարել է հիվանդանոց։ Բժիշկները խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն։

Կինը հոսպիտալացվել է վնասվածքներով։ Բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խմբակային բռնաբարության համար։ Ստեղծվել է հատուկ քննչական խումբ։ Առաջարկվել է պարգևատրում հանցագործներին գտնելուն օգնող տեղեկատվության համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder