Հացառատի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել
Հասարակություն
09:53 09/03/2026
Հայաստան

Հացառատի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել

Մարտի 9-ին, ժամը 00։01-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ծաղկաշեն գյուղի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder