Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում
Քաղաքական
13:30 09/03/2026
Աշխարհ

Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Անկարայի կողմից Հյուսիսային Կիպրոսում տեղակայված բոլոր վեց F-16 կործանիչները թռիչքներ են իրականացրել կղզու թուրքական մասի վրայով: Թուրքական TRT հեռուստաալիքն է հեռարձակում է միջոցառումը։

Կործանիչները ժամանել են Էրջան օդանավակայան, որը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) գլխավոր օդանավակայանն է: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երկուշաբթի օրվանից Հյուսիսային Կիպրոսում կտեղակայվեն վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր: Այս որոշումը կայացվել է «տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո և ՀԿԹՀ-ի անվտանգությունը աստիճանաբար ամրապնդելու միջոցառումների շրջանակներում»,-ասել է նախարարությունը։

Հեռուստաալիքը նշում է, որ Թուրքիայի կողմից կործանիչների տեղակայումը պատասխան է Հունաստանի կողմից Հարավային Կիպրոսում իր չորս F-16-ների տեղակայմանը: TRT-ի փոխանցմամբ՝ Անկարան այս միջոցառումները ձեռնարկել է մասամբ այն պատճառով, քանի որ իրեն համարում է ՀԿԹՀ-ի անվտանգության երաշխավորը: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում