Սամվել Կարապետյանի տնտեսական քայլերից 5-րդ հնարավորություն կտա երիտասարդներին ամուսնանալ, շատանալ ու շենացնել երկիրը. Մնացականյան
Հասարակություն
11:03 09/03/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանի տնտեսական քայլերից 5-րդ հնարավորություն կտա երիտասարդներին ամուսնանալ, շատանալ ու շենացնել երկիրը. Մնացականյան

«Այսօր մեր երիտասարդությունն ունի բնակարանային խնդիրներ։ Նրանց հնարավորություն է ընձեռվում ունենալ բնակարան մատչելի գներով»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը՝ ներկայացնելով «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի 5-րդ կետը՝ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Ըստ նրա, այն վարձավճարը, որ երիտասարդները տալիս են վարձակալության համար, կարող են վճարել բնակարանների համար։

«Այս պայմանները հնարավորություն կտա ձեզ ամուսնանալ, շատանալ և շենացնել մեր երկիրը»,- գրել է նա։

Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի առաջարկած 5 քայլերն են.

1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,

2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,

3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,

4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,

5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder