Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է
Քաղաքական
16:17 09/03/2026
Հայաստան

Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է

Հասարակական գործիչ, 18 արդարների գործով մեղադրյալ Վահագն Չախալյանը 8 ամիս մնաց կալանավայրում, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է;

«Սրբազա պայքար»-ից հայտնում են, որ վերջին օրերին ուներ ուժեղ ցավեր ու բարձր ջերմություն, որի դիմաց բուժում չէր արվում, միայն ցավազրկող էին սրսկում, որ կարողանա դիմանալ ցավերին:

Մարտի 5-ից Վահագն Չախալյանը տնային կալանքի մեջ է, սակայն միայն մի քանի ժամ է եղել տանը. մարտի 5-ի կեսգիշերին նրան տեղափոխեցին իր տուն, որտեղ նա պետք է կրեր տնային կալանքը, սակայն նույն օրը տեղի ունեցած դատական նիստին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ և շտապբուժօգնության մեքենան նրան տեղափոխեց հիվանդանոց:

Վահագն Չախալյանն ունի երիկամների բորբոքում: Մի քանի օր ուներ բարձր ջերմություն, բայց բարեբախտաբար երեկվանից արդեն ջերմությունը նորմայի մեջ է, նա ստանում է բուժումներ: Բուժման ընթացքը դեռ կշարունակվի:

Չախալյանը բոլորին ողջույններ է ուղարկում` ասելով. «Չենք կոտրվում, պայքարը շարունակվում է... արդարությունը վերականգնվելու է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է