Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել Լիբանանում ստեղծված իրավիճակի պատճառով
Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ Իսրայելի հարձակման ֆոնին Լիբանանում իրավիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին X –ում հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել»,-գրել է արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Փարիզը, Լիբանանի ժողովրդին տրամադրվող օգնության ծրագրի շրջանակներում, «մարդասիրական կազմակերպություններին հատկացրել է 6 միլիոն եվրո և 20 տոննա մարդասիրական օգնություն»։
Բարոն ընդգծել է, որ Ֆրանսիան շարունակում է համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ հրադադարի հասնելու և շիական «Հեզբոլլահ» շարժումը զինաթափելու համար։