Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանում չորս դիմակավորված տղամարդիկ հարձակվել և բռնաբարել են 90-ամյա կնոջը նրա խրճիթում։ Դեպքի մասին հայտնում է NDTV-ն։
Դեպքը տեղի է ունեցել Մադհյա Պրադեշ նահանգի գյուղերից մեկում։ Տարեց կինը մենակ է եղել իր խրճիթում՝ գյուղատնտեսական դաշտում, երբ չորս դիմակավորված տղամարդիկ հարձակվել և բռնաբարել են նրան։ Հաջորդ առավոտյան զոհը պատմել է դստերը, թե ինչ է պատահել, ով նրան տարել է հիվանդանոց։ Բժիշկները խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն։
Կինը հոսպիտալացվել է վնասվածքներով։ Բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խմբակային բռնաբարության համար։ Ստեղծվել է հատուկ քննչական խումբ։ Առաջարկվել է պարգևատրում հանցագործներին գտնելուն օգնող տեղեկատվության համար։