Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
10:44 10/03/2026
Հայաստան
Հայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Թուրքիայի կայանալիք Աշխարհի գավաթի երրորդ փուլը
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը, որը մեկնարկում է այսօր՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնում են, որ ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Քաթարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder