Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հիմա, Երևանում ընտրողների 35%-ը կքվեարկեր «Ուժեղ Հայաստանի» օգտին. Մելոյան
Քաղաքական
10:24 10/03/2026
Հայաստան

Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հիմա, Երևանում ընտրողների 35%-ը կքվեարկեր «Ուժեղ Հայաստանի» օգտին. Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը սոցցանցի իր էջում ներկայացրել է Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման արդյունքները;

Նրա փոխանցմամբ, հարցումների արդյունքների համաձայն՝ վարչապետի թեկնածուների համեմատությունում Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ.

1. 18%-ով առավելություն ունի 18–29 տարեկան երիտասարդների շրջանում.

2. 4%-ով ՝ 30–49 տարեկանների շրջանում.

3. Երևանում հարցվածների 49%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին, իսկ միայն 24%-ը՝ Նիկոլ Փաշինյանին.

4. Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հիմա, Երևանում ընտրողների 35%-ը կքվեարկեր «Ուժեղ Հայաստանի» օգտին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հիմա, Երևանում ընտրողների 35%-ը կքվեարկեր «Ուժեղ Հայաստանի» օգտին. Մելոյան