Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Քաղաքական
23:23 09/03/2026
Տարածաշրջան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Կառավարությունից հայտնում են.

«Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։

Մարտի 10-ին Փարիզում վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ», ասվում է լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա