Անաստասիա Բաղիյանը դարձել է պարալիմպիկ խաղերի չեմպիոն
Սպորտ
18:20 10/03/2026
Աշխարհ

Անաստասիա Բաղիյանը դարձել է պարալիմպիկ խաղերի չեմպիոն

Ռուսաստանցի դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը հաղթել է 2026 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերի դասական սպրինտ մրցաձևում: Այս մասին գրում է interfax.ru-ն։

Անաստասիա Բաղիյանը դարձավ 2026 թվականի Իտալիայում կայացած Ձմեռային Պարալիմպիկ խաղերի չեմպիոն՝ հաղթելով տեսողական խնդիրներ ունեցող մարզիկների համար նախատեսված սպրինտ դահուկավազքի մրցումներում։

Նա եզրափակիչն ավարտեց 3 րոպե 16.1 վայրկյանում։  Սա  մարզիկի համար երկրորդ ոսկե մեդալն է 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder