ԱՀԿ-ն ստացել է Իսրայելի կողմից Լիբանանում ֆոսֆորային ռումբի օգտագործման տվյալներ
Քաղաքական
15:32 10/03/2026
Աշխարհ

ԱՀԿ-ն ստացել է Իսրայելի կողմից Լիբանանում ֆոսֆորային ռումբի օգտագործման տվյալներ

ԱՀԿ-ն հետաքննում է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Լիբանանում ֆոսֆորային ռումբի օգտագործման մասին հաղորդագրությունները։ Այդ մասին ասել է արաբական երկրում կազմակերպության ներկայացուցիչը՝ դոկտոր Աբդինասիր Աբուբաքարը։

Երկուշաբթի օրը Human Rights Watch-ը հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 3-ին արգելված զինամթերք է օգտագործել Լիբանանի հարավում գտնվող Յոմոր քաղաքի բնակելի շենքերի վրա։

«Մենք ստացել ենք այս հաղորդագրությունները։ Մենք կապ ենք հաստատել հիվանդանոցների հետ. այս պահին մենք որևէ տեղեկություն չենք ստացել ֆոսֆորի կամ նախկինում օգտագործված այլ քիմիական նյութերի կիրառման հետ կապված վնասվածքների մասին։ Մենք հետաքննում ենք այս հարցը և հետևում ենք իրավիճակին՝ տուժածներին բացահայտելու համար», - ասել է Աբուբաքարը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա պարզաբանեց, որ որոշ տարածքներ, որտեղ Իսրայելը կարող էր օգտագործել նման արկեր, պետք է տարհանվեին, բայց շատերը որոշեցին չլքել իրենց տները։

«Նրանք կարող են սպիտակ ֆոսֆորով աղտոտման վտանգի տակ լինել», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հավելել է  բժիշկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder