«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ»
Օրվա մամուլ
08:51 10/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պարզվում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ 1 տարի առաջ ազատվեց պաշտոնից, պաշտոնավարման ընթացքում «օրինականացրել» է ծննդօգնության կաշառքը, ծննդկանների հարազատները բժշկին գումարի տեսքով «շնորհակալությունը» հայտնել են հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով՝ նշելով ծնունդն ընդունող բժշկի անունը, այսինքն՝ փոխանցում են կատարել։ Այս մասին տեղյակ են եղել առողջապահության նախկին և ներկայիս նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։

Այսօրվա տնօրենը՝ Նարեկ Զեյնալյանը, հավանաբար, որոշել է երեքին միասին «փուռը տալ»։ Ասացին, որ վերջին շաբաթներին հարկայինից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց և համագործակցություն առաջարկում, որ եթե մի քանի տվյալ լրացնեն, իրենց վճարած գումարները հետ կստանան, քանի որ դրանք չեն հասել բժշկին։ Թե ուր են գնացել այդ գումարները, և ինչպես են հիմա վերադարձնելու, պարզ չէ։ Հիվանդանոցից չկարողացանք մեկնաբանություն ստանալ, սակայն ասացին, որ խոսքը 6 տարի առաջվա դեպքերի մասին է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder