«Հրապարակ». Զատիկի հենց նախօրյակին, ՔՊ-ն համաժողով է անելու և ընտրելու է ընտրական ցուցակի առաջին 50 համարին
Օրվա մամուլ
08:42 10/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Զատիկի հենց նախօրյակին, ՔՊ-ն համաժողով է անելու և ընտրելու է ընտրական ցուցակի առաջին 50 համարին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ըստ էության, իշխող ուժը եռամսյա համաժողով է իրականացնում, որի մեկնարկը տրվել է փետրվարի 13-ին, երբ սկսվեց նախընտրական ցուցակի ընտրության առաջին փուլը, իսկ եզրափակիչ արարը նշանակված է ապրիլի 4-ին՝ 3 ամիս անց։ Մեր տեղեկություններով, այդ օրը՝ Զատիկի հենց նախօրյակին, ՔՊ-ն հավաքվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, և համաժողովը հաստատելու է ընտրական ցուցակի առաջին 50 համարին։

Մինչ այդ, երկրորդ փուլով՝ մարտի 27-28-ին, կուսակցության կենտրոնական գրասենյակում կրկին ընտրություն կկատարվի, որի ժամանակ առաջին փուլում ընտրված 50 հոգու միջև դարձյալ քվեարկություն կընթանա՝ ցուցակի վերջնական դասավորությունը որոշելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder