«Հրապարակ». Արարատի քաղաքապետը հերթական սկանդալում է հայտնվել
Օրվա մամուլ
08:37 10/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Արարատի քաղաքապետը հերթական սկանդալում է հայտնվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հերթական սկանդալում է հայտնվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, կրիմինալ պատմություններով հայտնի ՔՊ-ական քաղաքապետի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, որն առնչվում է համայնքային հողերը օտարելուն։ Մեզ պատմեցին, որ Ավետիսյանը թեև քրեական վարույթով կարգավիճակ դեռևս չունի, սակայն առաջիկայում հնարավոր է որպես մեղադրյալ ներգրավվի՝ վարույթը նոր է նախաձեռնվել, և մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ չկա։

Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին ասել՝ ինչ հոդվածներով է քրեական վարույթը նախաձեռնվել, այլ մանրամասներ չհայտնեցին։ Ասլան Ավետիսյանն էլ մեր զանգերին չպատասխանեց։ Նշենք, որ քրեական վարույթով է անցնում նաև Արարատի փոխքաղաքապետ Արսեն Հակոբյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հիշեցնենք նաև, որ Ասլան Ավետիսյանին այլ մեղադրանքներ էլ են ուղղում։ Օրինակ, քաղաքացի Գայանե Հովնանյանը նրան մեղադրում է 2013–ին իր հորը սպանելու մեջ, Ասլանյանը նաև «Մարտի 1»-ի գործով է անցել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder