Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել
Իրավունք
18:42 10/03/2026
Հայաստան

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է․

«Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությոնը։ Դատավոր Վազգեն Ռշտունին ինչպես միշտ՝ իր բարձունքում է:

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, քննության առնելով մեր կողմից ներկայացված բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ որի Դատարանը բավարարելով քննիչի միջնորդությունը, թույլատրել էր խուզարկություն կատարել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում, Վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը և բեկանեց ստորադաս դատարանի դատական ակտը։ Ըստ էության վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder