75 արտույտ որսած տղամարդուն ձերբակալել են
Իրավունք
16:45 10/03/2026
Հայաստան

75 արտույտ որսած տղամարդուն ձերբակալել են

Արմավիրի մարզի պարեկները մարտի 7-ին ծառայություն իրականացնելիս փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են «Մերսդես» մակնիշի ավտոմեքենան և ակնհայտ տեսանելի հատվածում նկատել մեկփողանի որսորդական հրացան և որսած 75 տափաստանային արտույտ։

Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 51-ամյա վարորդը որս կատարելու թույլտվություն չի ունեցել։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

51-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder