Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանի վրա հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Լրագրողների հետ հանդիպմանը նա այդ զրույցը որակել է «շատ լավ»։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանում ու Ուկրաինայում շարունակվող պատերազմները։
Թրամփը նշել է նշել է, որ ՌԴ-ն ձգտում է շատ կառուցողական դեր խաղալ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ինքը մի քանի առաջարկներ է ներկայացրել Իրանի պատերազմի արագ կարգավորման համար, և որ ինքը կապի մեջ է եղել Պարսից ծոցի առաջնորդների, ինչպես նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ռուսական կողմը Թրամփի նախաձեռնությամբ հեռախոսազրույցը գնահատել է գործնական, բաց ու կառուցողական։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չեղարկում է նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ՝ գները նվազեցնելու համար։