Այն էնտուզիազմով, որով Պապիկյանն կարկանդակ էր ուտում Փաշինյանի հետ, նույն էնտուզիազմով թող փորձի փաստերով հերքել, որ 2025թ-ին Ադրբեջանը չի ներխուժել ՀՀ տարածք. Պարոնյան
Քաղաքական
12:19 10/03/2026
Հայաստան

Այն էնտուզիազմով, որով Պապիկյանն կարկանդակ էր ուտում Փաշինյանի հետ, նույն էնտուզիազմով թող փորձի փաստերով հերքել, որ 2025թ-ին Ադրբեջանը չի ներխուժել ՀՀ տարածք. Պարոնյան

«Մեր այստեղ այցի պատճառը շատ պարզ է, հերթական խաբեությունն է, հերթական զիջումները և տարածքի զավթումներն են, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից»,-ՊՆ-ի դիմաց հայտնեց «Միասնության թևեր» քաղաքական միավորման ներկայացուցիչ Նարեկ Պարոնյանը։

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ասուլիս հրավիրեց և այնտեղ ներկայացրեց, որ Ադրբեջանն իրականացրել է հերթական ներխուժումները Հայաստանի սուվերեն տարածք, ի հակառակ Նիկոլ Փաշինյանի և գործող վարչակարգի կեղծ և սուտ պնդումներին։

«Մենք ունենք երկարատև ուսումնասիրությունների արդյունք հանդիսացող փորձագետների հստակ փաստեր, նաև արբանյակային լուսանկարներ, որտեղից շատ հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ են արել ադրբեջանցիները»,-ասաց պարոնյանը, նշելով, որ պատրաստվում է այդ փաստաթղթերը հանձնել ՊՆ-ին՝ նախարարից պարզաբանում պահանջելով, թե ինչու են նրանք հերթական անգամ խաբել և ստել  հանրությանը, չեն ասել, որ Արդրբեջանը ներխուժում է իրականացրել։

«Միասնության թևեր»-ի անդամը նշեց, որ Վարդենիսի տարածաշրջանում 2025 թվականի հուլիսի ընթացքում տեղի է ունեցել դիրքային առաջխաղացումներ, ինչի հետևանքով Սոթքի հանքն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական դիտարկման տակ, ինչպես նաև Կութ գյուղը և Վարդենիսի շրջանի բոլոր գյուղերը. ճանապարհները գտնվում են Ադրբեջանական ԶՈՒ-ի դիտարկման տակ։

«Ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել, ՀՀ-ի սուվերեն տարածքում դիրքեր են կառուցել, ամրաշինական աշխատանքներ են տեղի ունեցել, ականանետերի և այլ ռազմատեսակների խրամատներ են փորվել և այդ դիրքերից նրանք ամբողջովին վերահսկում են ամբողջ տարածաշրջանը»,-ասաց Նարեկ Պարոնյանը և հավելեց. «Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի այն սուտը, թե ՀՀ-ն 2025 թվականին տարածքներ չի կորցրել, մեր այս հստակ բացահայտումներով հերքվում է։ 2025 թվականին Հայաստանն ունեցել է տարածքային կորուստներ, թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում»։

«Միասնության թևեր»-ի անդամը նշեց, որ այդ փաստաթղթերն ուղղակի ցույց են տալիս, որ ադրբեջանցիները կտոր-կտրո ներխուժում է Հայաստան։

 Նա նկատեց, որ դրանից հետո իշխանությունները լկտի ձևով արձագանքել են, փոխանակ փաստերով պատասխանեն։

Նշելով, որ Սուրեն Պապիկյանը չի կարող բերել ոչ մի փաստ, որը հերքի այն՝ Նարեկ Պարոնյանը հավելեց.

«Սուրեն Պապիկյանը չի կարող բերել ոչ մի փաստ, որը հերքի սա։ Նույն էնտուզիազմով, որով ավտոբուսում կարկանդակ էր ուտում Նիկոլ Փաշինյանի հետ, նույն էնտուզիազմով թող փորձի փաստերով հերքել»,-ասաց Պարոնյանը։

Նա ՊՆ ներկայացուցչին փոխանցեց ադրբեջանական ներխուժման արբանյակային լուսանկարները և կորդինատները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder