Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են.
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։
Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ նախարարները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»: