4 մեքենայի մասնակցությամբ խոշոր ու շղթայական ավտովթար ոչ սթափ վարորդի պատճառով
Հասարակություն
23:40 10/03/2026
Հայաստան

4 մեքենայի մասնակցությամբ խոշոր ու շղթայական ավտովթար ոչ սթափ վարորդի պատճառով

Մարտի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Lincoln», «Hongqi», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Վիրավորը «Opel»-ի վարորդն է, ով եղել է ոչ սթափ։ Մյուս 3 վարորդները եղել են սթափ»,-հակտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
4 մեքենայի մասնակցությամբ խոշոր ու շղթայական ավտովթար ոչ սթափ վարորդի պատճառով