Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուշադիր հետևում է Իրանում տիրող իրավիճակին։ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի հյուսիսում և արևմուտքում գտնվող իրանական նավթի պահեստների վրա հարվածներից հետո ԱՀԿ-ն մտահոգված է թթվային անձրևի վտանգով։
ԱՀԿ-ի խոսնակ Քրիստիան Լինդմայերը հաստատել է Իրանի կառավարության առաջարկությունները քաղաքացիների համար։ Իրանի իշխանությունները խորհուրդ են տալիս քաղաքացիներին հնարավորության դեպքում խուսափել դրսում լինելուց։
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին և աջակցել Իրանի ղեկավարությանը հանրային առողջապահության վերաբերյալ առաջարկություններով»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է նա։
Լինդմայերի խոսքով, թթվային անձրևը կարող է մաշկի այրվածքներ առաջացնել։ Հետևաբար, թթվային անձրևի ժամանակ լավագույն տարբերակն է խուսափել դրսում լինելուց։ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը մարտի 8-ին թթվային անձրևի մասին նախազգուշացում էր հրապարակել։