Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բոլորն էլ հավասար ենք օրենքի առաջ։ Ես մի բան գիտեմ՝ եթե 2600 հոգի քննում են, 110 հատ քննիչ դնում է, որ քննություն կատարեն, ու որևիցե մեկը Ծառուկյանի անունը չի տալիս, ու Ծառուկյաննը ընդհանրապես կապ չունի կաշառք տալու հետ։ Այսինքն, ես չէի հավատում և պատրաստվել էի, որ Եվրադատարան պետք է դիմենք»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Այսօր դատարանը քննեց Գագիկ Ծառուկյանի գործը և ճանաչեց նրա անմեղությունը։ Հիշեցնենք, որ ԲՀԿ ն առաջնորդը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար, մեղքը չի ընդունում: